News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բեռլինի բնակչուհին Բոինգ 737-800 օդանավը ներկայացնում է որպես իր ընկերոջ եւ ապագա ամուսնու: Միշել Կոբկեն հիշում է, թե ինչպես է հանդիպել «Շացին», նա այսպես է անվանում օդանավը, եւ սիրահարվել նրա թեւերին ու շարժիչներին:

Նրանք «հանդիպում» են արդեն 5 տարի, եւ նա ամեն գիշեր քնում է իր «ընկերոջ» հետ: Ավելի ճիշտ՝ նրա մասերի կամ պատճենի հետ: Միշելը ձեռք է բերել օդանավի որոշ մասերը, օրինակ՝ պանելը, հայտնում է Oddee պորտալը: 

Կոբկեն պնդում է, որ իր ընտանիքն «ընկերոջ» մասին նորությունը «բավականին նորմալ» է ընդունել, եւ հայտարարել է, որ ծրագրում է նրա հետ «ամուսնանալ»: «Ես ամեն գիշեր իմ սիրեցյալի հետ եմ քնում՝ կա՛մ իրական բաղադրիչների, կա՛մ 1,6-մետրանոց մոդելի հետ: Ինտիմությունը մեր հարաբերությունների մասն է: Ես ցանկանում եմ նրա հետ ամուսնանալ եւ նրա հետ միասին ապրել անգարում: Սա յուրահատուկ սեր է, եւ այն ոչ մեկին չի վնասում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ