Հնդկաստանում աղջկան հոր աչքի առջեւ խմբակային բռնաբարության են ենթարկել:
IANS-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Բիխար նահանգի գյուղում:
Ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ 19-ամյա զոհը պաշտոնական բողոք է ներկայացրել այն մասին, որ իր գյուղից 6 երիտասարդներ ուշ ժամին թակել են տան դուռը, ջուր խնդրել, այնուհետ ներխուժել են ներս եւ նրան գետնին քարշ տալով դուրս հանել տնից: Տղամարդիկ աղջկան տարել են տան առջեւ գտնվող ամայի տարածություն եւ հոր աչքի առջեւ, որին կապել են ծառին, բռնաբարել: Բոլոր մեղադրյալների նկատմամբ գործ է հարուցվել, նրանք փախուստի մեջ են: