News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փետրվարի 7-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր տնօրեն Լի Յոնգին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Պապիկյանի զրույցը UNIDO-ի Գլխավոր տնօրենի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձան կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և համագործակցության ընդարձակման հեռանկարներին:

Շնորհավորելով և ամենայն հաջողություններ մաղթելով Հայաստանի նորանշանակ Մշտական ներկայացուցչին՝ Լի Յոնգը վստահություն հայտնեց, որ դեսպան Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կգրանցի: UNIDO-ի Գլխավոր տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության առաջնորդող դերը Կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում՝ նշելով, որ իր ղեկավարած կազմակերպությունը, պատրաստ լինելով աջակցել, ուսումնասիրում է համագործակցության ոլորտների բազմազանեցման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ