News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հյուսիսարեւմտյան քաղաքի բնակիչները որոշել են փողոցներն անանուն թողնել, գրում է SkyNews-ը:

 Խիլգերմիսենի բնակիչներին խնդրել են մասնակցել հանրաքվեի, որոշելու համար՝ արդյոք անհրաժեշտ է տեղական ճանապարհներին անվանումներ տալ, քանի որ ներկայիս հասցեները այցելուների համար խնդիրներ են առաջացնում:

Նշվում է, որ փողոցները անուններ չունեն, կան միայն տների համարները եւ հին գյուղի անվանումը: Խիլգերմիսենն առաջացել է 1970-ականներին մի քանի համայնքներից:

Այժմ քաղաքում ապրում է 2200 մարդ: Հանրաքվեին մասնակցած մարդկանց 60 տոկոսը նշել է որ ցանկանում է պահպանել ներկայիս համակարգը:

Քաղաքային խորհուրդը առաջարկել է յուրաքանչյուր փողոցի անուն տալ, որպեսզի հեշտացնի արտակարգ ծառայության եւ վարորդների աշխատանքը, սակայն ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել դրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ