News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երեւան քաղաքի ու խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին փետրվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին  նաեւ մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 25299 զանգ, 202 դեպք-պատահար, որից 107-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արեւիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 6 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է 23 հոգեբանական եւ հոգեֆիզիոլոգիական հետազոտություն:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի 50 աշխատակցի համար անցկացվել է «Հրդեհային անվտանգության ապահովում» թեմայով արտագնա դասընթաց: «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով վերապատրաստման դասընթաց է անցկացվել նաեւ հանրակրթական դպրոցների ռազմագիտության 35 ուսուցչի համար:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության  արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կադրային քաղաքականությանը, ծառայությունում կառուցվածքային փոփոխություններին, գույք-տեխնիկայի սպասարկման ու նոր գույքի ձեռքբերման գործընթացին, կարգապահությանը եւ այլ հարցերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Ամենաշատ