News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իշխանությունները հետաքննում են իրենց խորհրդարանի համակարգչային ցանցը խափանելու փորձը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով BBC-ին։

Օրենսդիրները հայտարարել են, որ «չկա որեւէ ապացույց», թե որեւէ տեղեկություն է գողացվել կամ ցանցը կոտրելու փորձն ուղղված է եղել այն բանին, որպեսզի «խափանվի կամ ազդեցություն գործվի ընտրական կամ քաղաքական գործընթացների վրա»։ Սակայն ընդդիմության առաջնորդ Բիլ Շորթենն այս միջադեպն անվանել է «տագնապի զանգ»։

Տեղի կիբեռանվտանգության փորձագետները ենթադրել են, թե հարձակումը, հավանաբար, օտարերկրյա պետության ձեռքի գործն է։

Նշվում է, որ վերջին տարիներին Ավստրալիայի կառավարությունը բախվել է մի շարք կիբեռհարձակումների, որոնցից որոշները տեղական լրատվամիջոցների կողմից վերագրվել են Չինաստանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ