News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պետությունը պետք է խրախուսի, որ մասնավոր հատվածից հետեւեն տեխնոլոգիական առաջընթացին, վերազինվեն, հրավիրեն աշխատանքի այն որակավորված մասնագետներին, որ կարողանում են այդ տեխնիկական միջոցներով աշխատել, եւ ստեղծվի ավելի մրցունակ արդյունք։ Այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով նախարարությունների փակման–վերակազմավորման արդյունքում գործազուրկ մնացող քաղաքացիների մասին հարցին։

Ըստ նրա՝ օպտիմալացման արդյունքում խնայված տնտեսական միջոցներով բարձրացվելու են այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր շարունակելու են պահպանել իրենց աշխատատեղը (Կառավարությունը կհաստատի դա իր առաջիկա ծրագրերում), իսկ աշխատավարձերի բարձրացման համար չօգտագործված միջոցներով ձեռք են բերվելու պետության կամ հասարակության կարիքների բավարարման համար անհրաժեշտ ծառայություններ եւ ապրանքներ։ «Այդպիսով դա եւս կգնա մասնավոր հատվածում գործող այն սուբյեկտներին, եւ աշխատակիցներին, ովքեր էլ կունենան ավելացված եկամուտներ»,– նշեց նախարարը։

Խաչատրյանը նշեց, որ պետությունը երաշխիքներ է ստեղծում, որ մասնավոր ձեռնարկատիրությամբ զբաղվելու եւ մասնավոր հատվածում եկամուտներ ստեղծելու հնարավորությունները լինեն ավելի բարձր։ «Շուկան այնպիսի բան է, որ որոշակի պահանջարկ է թելադրում մասնագիտությունների։ Շուկայում կան պահանջված մասնագիտություններ։ Բոլորը, ովքեր հասկանում են շուկայի պահանջը, կարող են վերաորակավորվել, որոշակի ջանք գործադրել եւ ժամանակ ծախսել, բնականաբար, եւ հայտնվել այն մարդկանց թվում, ովքեր ունեն մասնավոր հատվածում լավ աշխատանք»,– ասաց նա։

Անդրադառնալով դասընթացների մատչելիության խնդրին՝ նախարարն ասաց. «Այսօր ինտերնետային տիրույթում ամեն մասնագիտությանը վերաբերող այնքան տեղեկություններ կան, իսկ ամեն մարդու ձեռքին առնվազն մեկ սմարթֆոն եւ անսահման հասանելիություն այդ ինֆորմացիային։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է ավելի շատ մտածենք ցանկության, քան՝ այն ֆինանսական միջոցների մասին, որ անհրաժեշտ է մարդու վերաորակավորվելու համար։ Բայց ես չեմ ուզում ասել, որ այդտեղ պիտի որեւէ բան չարվի, այդտեղ նույնպես պետք է արվեն այնպիսի բաներ, որ վերաբերում են մարդկանց մասնագիտացման հնարավորություներն ավելացնելուն»։

Պետության պարտավորությունը գործազուրկներին աշխատանքի տեղավորելու կամ վերաորակավորման դասընթացներ կազմակերպելու առումով Խաչատրյանը համարեց ոչ արդյունավետ։ «Մասնավոր հատվածում աշխատուժի եւ աշխատանքի շուկայի նկատմամբ պահանջները թելադրում է մասնավոր հատվածը՝ եւ՛ որակավորման պահանջներն է թելադրում մասնավոր հատվածը, որովհետեւ այդտեղ տեխնոլոգիաները զարգանում են, զարգանում են շատ առանձնահատուկ ձեւով, յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է որոշում, թե տեխնոլոգիական ինչ զինվածությամբ է գործելու եկող տարվա ընթացքում։ Նաեւ, այն մասնագիտական կարիքներն է որոշում»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ խնայված միջոցների շրջանառումը սկսվելու է անհապաղ. «Այսինքն՝ դա տեղի է ունենում անմիջապես, քանի որ այդ տնտեսված միջոցները չեն մնում ինչ–որ հաշիվների վրա, այլ ուղղվում են այլ նպատակներով ծախսմանը։ Իսկ շարքային քաղաքացին 5 տարի հետ 30-35 տոկոս ավելի եկամուտներ է ունենալու, քան այսօր»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ