News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքի քաղաքապետ Թրի Ռիսմահարինին խոստացել է օգնել քաղաքում հայկական եւ ռուսական ներկայության հետքերի որոնմանը, փոխանցում է Republika.co.id-ն: 

Աղբյուրի համաձայն՝ փետրվարի 7-ին քաղաքապետին նման խնդրանքով դիմել են Ինդոնեզիայում Հայաստանի եւ Ռուսաստանի դեսպաններ Ձյունիկ Աղաջանյանը եւ Լյուդմիլա Վորոբյովան:

«Մենք կօգնենք պատմական գրառումների որոնմանը»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ գտնված բոլոր իրերը կփոխանցվեն հայկական եւ ռուսական կողմերին: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքում հայերի ներկայության հետքերի գոյության մասին ինքը տեղյակ էր Սարկիսով եղբայրների գործունեության շնորհիվ, որոնք Սուրաբայում հանրահայտ Մաջափահիթ հյուրանոցի հիմնադիրներն են:

«Սարկիսով եղբայրները մեր քաղաքում տուն ունեին: Հիմա այն առեւտրի կենտրոն է»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է քաղաքում ռուսական «հետքերին», ապա քաղաքապետը պարզաբանել է, որ կսկսվեն Սուրաբայում սուզանավի պատմական ծագման մասին տեղեկությունների որոնումները: Աղբյուրի համաձայն՝ նավն արտադրվել է դեռեւս Խորհրդային Միությունում:

Սուրաբայի քաղաքապետը ողջունել է երկկողմ համագործակցության ՌԴ եւ ՀՀ դեսպանների առաջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ