News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչությունը կրճատվել է եւս 7 հազարով: Փետրվարի 8-ին «Շարժունությունը եւ միգրացիոն հոսքերը. Հայաստանի մարտահրավերները եւ հնարավորությունները» սեմինարի ժամանակ այս մասին ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նրա խոսքով՝ պետության ներկայացրած թվերը հաշվի չեն առնում բնական աճի ցուցանիշը: «Այսօր գոյություն չունեն միգրացիոն հոսքերի հաշվարկման եւ բնակչության մարդահամարի հստակ մեխանիզմ ու չափանիշներ: Սակայն, մեր գնահատականներով, հաշվի առնելով բոլոր գործոնները՝ անցյալ տարի այս թիվը կրճատվել է: Երկրում քաղաքական փոփոխություններից հետո միակ դրական գործոնը, որը կարող է հայերի հայրենիք վերադառնալու գործոն ծառայել, հոգեբանկանն է: Մնացյալ բոլոր ցուցանիշներով նախադրյալներ չկան»,- հավելեց նա:

Եգանյանը շեշտեց, որ Հայաստանից աշխատանքային արտագաղթը գոյատեւման բնույթ ունի: «ԽՍՀՄ տարիներին ե՛ւ թվերն էին ավելի համեստ, քան հիմա, ե՛ւ նպատակներն էին տարբեր: Եթե ԽՍՀՄ տարիներին մարդիկ վաստակելու էին գնում իրենց կենսամակարդակը բարձրացնելու նպատակով, ապա այսօր դա արվում է գոյատեւման նպատակով»,- նշեց նա:

Եգանյանը հավելեց, որ Հայաստանից աշխատանքային միգրացիան ուղղված է հիմնականում Ռուսաստանի ուղղությամբ: «Սա պայմանավորված է լեզվական, մշակութայյին եւ հոգեբանական խոչընդոտների բացակայությամբ, որոնք առկա են Եվրոպայում»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ասիական երկրներից միգրացիոն հոսքի մեծացման հնարավոր վտանգին՝ փորձագետը նշեց, որ Հայաստանն առայժմ չի հասնում եվրոպական երկրների տնտեսական զարգացման մակարդակին, եւ նրան չի սպառնում զանգվածային ներգաղթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ