News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես չեմ ծխել եւ հուսով եմ, որ առաջիկայում չեմ ծխի: Հետեւաբար շատ դրական եմ վերաբերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը: Փետրվարի 8-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունից պատգանավոր Մխիթար Հայրապետյանը:

Պատգամավորը վստահ է, որ ծխելու դեմ պայքարի նախաձեռնողները, ի դեմս առողջապահության նախարարի, հաշվի կառնեն այն քաղաքացիների իրավունքները, ովքեր ծխում են եւ չեն կարոաղնում հրաժարվել այդ սովորությունից:

«Այստեղ մենք խոսում ենք այն սահմանի մասին, որը կապված է մյուս քաղաքացիների իրավունքների խախտման հետ եւ այստեղ մենք պետք է մեկ բան հասկանանք, եթե խախտվում են չծխող քաղաքացիների իրավունքները, ապա պետությունը պարտավոր է նրանց պաշտպանել», - ասաց նա:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծխելու դեմ պայքարի նախաձեռնությամբ էր հանդես եկել, ինչը հասարակության մոտ ոչ միանշանակ արձագանք է առաջացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ