News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բովանդակային, ֆունկցիոնալ կամ կառուցվածքային հարցերի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի ընդունվել: Փետրվարի 8-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունից պատգանավոր Մխիթար Հայրապետյանը՝ մենկաբանելով «Facebook» սոցցանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որտեղ նա մասնավորապես հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Պատգամավորի խոսքով, ներկայումս համապատասխան աշխատանքներ են տարվում: «Սակայն պարզ էր միայն մեկ բան, որ Կառավարությունում 12 նախարարություն կլինի», - հավելեց Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա պատգամավորն այս հարցում էլ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ ասելով միայն, որ այդ մասին կարծիք կհայտնի խորհրդարանում այն քննարկելու ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ