News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն հույս ունի, որ նրա մարդասպանները կպատժվեն: Նա խնդրել է եվրախորհրդարանի պատգամավորներին եւ ամերիկյան կոնգրեսականներին ուշադրությամբ հետեւել այդ գործին, հաղորդում է AP-ը:

Հաթիջե Չենգիզը լրագրողի մասին գրքի շնորհանդեսին ելույթ ունենալիս նշել է նաեւ, որ համարում է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը «խղճով է», եւ նա կաջակցի Թուրքիային Խաշոգջիի սպանությունը բացահայտելու հարցում:

Նախօրեին, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ագնես Քալլամարը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան խաթարել է Թուրքիայի ջանքերն՝ ուղղված Խաշոգջիի մահվան հետաքննությանը, որը նա անվանել էր «դաժան եւ կանխամտածված սպանություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ