News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կշարունակի ճնշում գործադրել Իտալիայի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած ամենամեծ դիվանագիտական վեճի ֆոնին, հաղորդում է AP-ը:

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իտալիայից ֆրանսիայի դեսպանի հետ կանչումը ժամանակավոր է, սակայն Ֆրանսիայի ներքին գործերին չխառնվելու կարեւոր ազդանշան է պատմական դաշնակցին ուղղված:

Ֆրանսիայի կառավարության մամուլի քարտուղար Բենջամին Գրիվոն հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպան Քրիստիան Մասեթի հետ կանչումը պայմանավորված է ամիսներ շարունակ «անհիմն հարձակումներով» իտալական կառավարության անդամներ Լուիջի Դի Մայոյի եւ Մատտեո Սալվինիի կողմից, որոնք քննադատում էին միգրացիայի հարցերով նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունն ու տնտեսությունը:

Սակայն ճգնաժամը գլխավորապես մեկնարկել էր, ըստ ամենայնի, Փարիզի արվարձանում այս շաբաթ «դեղին բաճկոնավերոների» շարժման անդամների հետ Դի Մայոյի հանդիպման պատճառով:

Գրիվոն ասել է, որ այցը խախտել էր տարրական դիվանագիտական էթիկան: Նա քննադատել է «ազգայնական արարքը», որը քայքայում է Եվրոպայի միասնականությունը, եւ նշել, որ Եվրամիության անդամները պետք է «ավելի լավ վարք դրսեւորեն գործընկերների նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ