News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության պետական իրավական հարցերի կոմիտեի նիստում այսօր՝ փետրվարի 8-ին, մերժվեց նախնական կալանքի 1 օրը ազատազրկման 1.5 օրվան հավասարեցնելու նախագիծը:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ նախագիծը ներկայացվել էր կուսակցության կողմից. «Կառավարությունը մերժեց նախագիծը, տվեց բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ գրեթե 0-ի է հավասար նախագծի ընդունվելը այս խորհրդարանում, որովհետև եթե կառավարությունը դեմ է, հետևաբար քաղաքական մեծամասնությունը ևս դեմ կլինի»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ դեռևս 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացրած նախագիծն ինքը լրամշակել է, նախագծով առաջարկվում է, որ այն տարածվի 2004 թվականից անազատության մեջ գտնվող անձանց վրա. «Այս առումով շատ դրական էի տրամադրված, կարծում էի՝ մարդասիրական մոտեցումը կընդունվի, փաստարկներ բերեցի, ամեն ինչ արեցի, որ դրական եզրակացություն ստանա, միջազգային փորձը ներկայացրի»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը վերջում նշեց, որ որքան ողջամիտ էր նախաձեռնել համաներում, այնքան ողջամիտ էր այս նախագծի ընդունումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ