News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումները կրում են նախապատրաստական բնույթ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է քացաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Նրա խոսքով՝  դա անհրաժեշտ հաղորդակցություն է բանակցությունները վերսկսելու համար։

«Ալիեւ-Փաշինյան հանդիպումը հարկավոր է դիտարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստման համատեքստում։ Սակայն դրանք բանակցություններ չեն բուն հակամարտության լուծման որոնումների մասին»,- նշել է փորձագետը։ Ստեփան Սաֆարյանը ընդգծել է, որ Հայաստանը հստակ հայտարարել է, որ բանակցություններ չի վարի Ղարաբաղի փոխարեն։ «Հայաստանը, իհարկե, կբարձրացնի Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության խնդիրը, բայց հանդես չի գա որպես բանակցությունների կողմ Ստեփանակերտի փոխարեն»,- պարզաբանել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ