News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանիան գլխավորում է ԵՄ պետությունների խումբը, որոնք փորձում են արգելափակել ԵՄ-ի նախագիծը ներառել 22 պետություններին եւ Սաուդյան Արաբիային երկրների «սեւ ցուցակում», որոնք փողերի լվացման եւ ահաբեկչությանը ֆինանսավորելու սպառնալիք են ներկայացնում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Անցյալ ամիս Եվրահանձնաժողովն ընդունել է ցուցակի նախագիծը, որում լրացուցիչ ներածված են Սաուդյան Արաբիան, Պանաման եւ Խաղաղ օվկիանոսի ու Կարիբյան ավազանի փոքր կղզիներն արդեն գոյություն ունեցող ցուցակի մեջ, որում ընդգրկված են 16 պետություններ:

Այդ ցուցակը պետք է հաստատվի ԵՄ-ի 28 երկրների կողմից, սակայն Բրիտանիան եւ այլ առաջատար երկրներ՝ ներառյալ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան, ունեն անհանգստություններ, Reuters-ին հայտնել են ԵՄ-ի ներկայացուցիչները:

Երկու աղբյուր հայտնել է, որ այդ ցուցակը հաստատելու ԵՄ-ի պետությունների մերժումը գլխավորապես պայմանավորված էր Սաուդյան Արաբիային եւ Պանամային այդ ցուցակում ներառելու հետ կապված անհանգստություններով:

Թվարկված երկրները մեծ ուշադրության կենտրոնում են ԵՄ-ի հետ նրանց ֆինանսական գործարքների հետեւանքով, քանի որ ԵՄ-ի բանկերը ստիպված են այդ պետությունների կազմակերպությունների մասնակցությամբ գործարքների հավելյալ սուգումներ իրականացնել:

Քաղաքական գործիչներից մեկը հայտարարել է, որ Բրիտանիան ավելի բացահայտ կերպով է պնդում, որ Էր Ռիադը չներառվի այդ ցուցակում, մինչդեռ Իսպանիան պնդում է, որ բացառվի Պանաման:

Նավթով հարուստ Սաուդյան Արաբիան ԵՄ ապրանքների եւ զենքի խոշորագույն ներմուծողն է, իսկ Պանաման խոշոր ֆինանսական կենտրոն է Լատինական Ամերիկայում, որտեղ ԵՄ-ի ընկերությունները մասնակցում են իրենց անդրօվկիանոսյան ջրանցքի մեծացման մեջ՝ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ:

Երկրները հայտնվում են սեւ ցուցակում, եթե նրանք ռազմավարական թերացումներ ունեն փողերի լվացման եւ ահաբեկչության ռեժիմների ֆինանսավորման դեմ հակազդելու հարցում, որոնք էապես սպառնում են ԵՄ-ի ֆինանսական համակարգին:

ԵՄ-ում Պանամայի դեսպան Միգել Վերզբոլովսկիսը հայտարարել է, որ երկիրը բարեփոխել է փողերի լվացման դեմ պայքարի իր կանոնները, եւ կոչ է արել ԵՄ-ին չներառել Պանամային նոր ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ