News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վրաստանում գործող «Լեռնաշխարհ միություն» ՀԿ–ն տարածել է հայտարարություն, որում պահանջում է ապամոնտաժել Ադրբեջանի Ազգային հերոսին նվիրված հուշարձանը Վրաստանի Մառնեուլիի շրջանում։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է։

«Վերջին շրջանում Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների և Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների կողմից մեծ աղմուկ է բարձրացվել Սամցխե-Ջավախքի Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման կապակցությամբ, ով այդ գյուղի ծնունդ էր և գյուղացիները մեկ ամիս առաջ թարմացրեցին տասնամյակներ առաջ տեղադրված կիսանդրին։

Եթե գյուղի ծնունդ հանդիսացող մարդու հիշատակը հավերժացնող հուշարձանը կարող է այդպիսի աղմուկի պատճառ հանդիսանալ, ապա մենք պահանջում ենք ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովին նվիրված հուշարձանը Մառնեուլիի շրջանի Լեժբադին գյուղում, ով Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից էր և բազմաթիվ հայեր է սպանել (այդ թվում՝ խաղաղ բնակիչներ), որի համար էլ արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը։

Մնում է միայն մեր տարակուսանքը հայտնել հակասական այն գործողությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ Վրաստանի ադրբեջանական համայնքն ու ադրբեջանցի պատգամավորները կոչ են անում ապամոնտաժել կիսանդրին՝ պատճառաբանելով, որ տվյալ անձը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է՝ միաժամանակ շարունակելով Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում տեղադրել Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցների արձանները։

Խստորեն դատապարտում ենք նաև ադրբեջանական աղբյուրներից տարածվող ևս մեկ ապատեղեկատվություն, որ Միքայել Ավագյանը մասնակցել է Աբխազական պատերազմին։ Միքայել Ավագյանը Աբխազիայում աշխատել է մինչև 1990 թ-ը՝ որպես ոստիկան, ուստի չի կարող մասնակցած լինել 1992թ-ից սկսած պատերազմին։ 1990 թ-ից նա ապրել ու գործել է Հայաստանում»,– ասվում է հաղորդագրությունում։

Տպել
Ամենաշատ