News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Սիերա Լեոնեի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել բռնաբարությունների եւ սեռական բռնությունների պատճառով՝ հայտարարելով, որ հանցագործները դառնում են ավելի երիտասարդ, իսկ նրանց գործողություններն՝ ավելի դաժան, հաղորդում է AP-ը:

Նախագահ Հուլիուս Մաադա Բիոն հայտարարել է, որ ամեն ամիս աֆրիկյան երկրում հաղորդվում է կանանց, աղջիկների եւ մինչեւ երեք ամսական երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների հարյուրավոր դեպքերի մասին:

Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունը պատժվում է ցմահ ազատազրկմամբ, հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ տուժածների շուրջ 70 տոկոսը 15 տարեկանից փոքր են: Գործող օրենքը նախատեսում է առավելագույն պատիժ 15 տարվա ազատազրկմամբ, սակայն շատ քիչ դեպքեր են օրենքով հետապնդվում:

«Ես կարգադրել եմ, որ բոլոր պետական հիվանդանոցներն անվճար բժշկական օգնություն ցուցաբերեն եւ տեղեկանքներ տրամադրեն բռնաբարության եւ սեռական բռնության յուրաքանչյուր զոհին»,- նշել է նա:

Լռելու մշակույթի կամ անտարբերության հետանքով հազարավոր դեպքերի մասին չի բարձրաձայնվում. արդյունքում տուժածները տրավմաների են ենթարկվում, ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է բարձրացնել այդ խնդրի մասին իրազեկվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ