News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարոկոն դադարեցրել է մասնակցությունը ռազմական գործողություններին Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիայի հետ Յեմենում ընթացող պատերազմում, հաղորդում է AP-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր Մարոկոյի դեսպանին խորհրդակցությունների համար Էր Ռիադից հետ կանչելու մասին:

Մարոկոյի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ լարվածությունն աճում էր Յեմենում պատերազմի ընթացքում Սաուդյան Արաբիայի գործողությունների եւ այլ խնդիրների պատճառով միջազգային հանրության անհանգստության ֆոնին:

Կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մարոկոն այլեւս չի մասնակցելու ռազմական գործողություններին կամ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիայի նախարարների հանդիպումներին:

Մարոկոյի կառավարությունը չի հրապարակում կոալիցիայում իր զինվորականների մասնակցության մանրամասները, որը 2015 թվականից Յեմենում պայքարում է Խութի ապստամբների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ