News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրն ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարել է, որ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը չի կարգադրել սպանել սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիին:

Ընդ որում՝ նա հրաժարվել է մեկնաբանել New York Times-ի հոդվածը՝ համաձայն որի՝ թագաժառանգը սպառնում էր Խաշոգջիին սպանել մեկ տարի առաջ:

«Մենք գիտենք, որ դա չարտոնագրված գործողություն էր: Այդ գործողությունն իրականացնելու հրաման չի եղել»,-ասել է ալ-Ջուբեյրը:

Ըստ New York Times-ի՝ 2017 թվականին Մուհամմեդ բեն Սալմանն իր օգնական թագաժառանգ Թուրքի ադ-Դախիլի հետ զրույցում հայտնել էր, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի նկատմամբ «զենքով որս կսկսի », եթե նա չվերադառնա հայրենիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ