News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի տեսնում երկրում ներկայումս նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: «Ի՞նչ կարիքներ ունի այսօր Վենեսուելայի ժողովուրդը: Ընտրություննե՞ր անցկացնել: Ես կարծում եմ, որ ոչ»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վենեսուելայի ժողովուրդը կարիք ունի տնտեսության վերականգնման, խաղաղության եւ սահմանադրական կայունության: Այդ նպատակով պետք է վերընտրել Ազգային ժողովը»,-նշել է պետության ղեկավարը:

Նրա խոսքերով՝ ընդդիմությունը չի ցանկանում նոր ընտրություններ: «Եթե մենք հայտարարենք, որ 30 օրից կանցկացնենք ընտրություններ, նրանք պատճառներ կգտնեն ընտրություններին չմասնակցելու»,-շեշտել է Մադուրոն:

Նա հավելել է, որ պահպանում է լիարժեք իշխանությունը, ինչպես նաեւ նշել, որ արդեն «հավաքվել են շուրջ 2 մլն վենեսուելացիաների ստորագրություններ ԱՄՆ-ի ներխուժման դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ