News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը պետք է սկսի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սաուդյան լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության պաշտոնական հետաքննությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն, հաղորդում է Անադոլուն:

«ՄԱԿ-ը պետք է ստեղծի հանձնաժողով այդ հանցագործությունը բացահայտելու կամ հետաքննությունը նախաձեռնելու համար: Բնականաբար, ՄԱԿ-ի շրջանակներում հետաքննության համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշումը, որը, ցավոք, քիչ հավանական է որոշ երկրների դիրքորոշման պատճառով: Սակայն հանձնաժողովի ստեղծումը կարող է ապահովվել գլխավոր քարտուղարի կամ մարդու իրավունքների հարցով հանձնակատարի կողմից»,-ասել է Չավուշօղլուն:

Դիվանագետը հիշեցրել է արտադատական սպանությունների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարի Թուրքիա այցի մասին, որի ընթացքում թուրքական իշխանությունները Խաշոգջիի գործով մանրամասն տեղեկություններ են հաղորդել նրան: «Զեկուցողի (ՄԱԿ-ի) եզրակացությունները համապատասխանում են մեր կողմից ավելի վաղ հնչեցրած տվյալներին. դա կարեւոր է»,-ընդգծել է Չավուշօղլուն:

Ընդ որում՝ նա նշել է, որ Քալամարի առաքելությունը պաշտոնական հետաքննություն չէ, եւ նրա նպատակը նախնական տեղեկատվություն հավաքագրելն է: Նրա խոսքերով՝ առաջիկայում Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ մտադիր են դիմել ՄԱԿ-ի շրջանակներում այդ գործի պաշտոնական հետաքննությունը սկսելու համար: «Կան մի շարք այլ հարցեր եւս, որոնց պատասխանները չեն տրվել: Սաուդյան Արաբիան ընդունել է, որ Ջեմալ Խաշոգջին սպանվել էր Ստամբուլում գլխավոր  հյուպատոսությունում, իսկ նրա մարմինը մասնատվել էր: Սակայն մեզ դեռեւս հայտնի չէ՝ որտեղ են նրա մասունքները: Նրա ընտանիքը նույնպես իրավունք ունի այդ մասին տեղեկանալու: Բացի այդ, Սաուդյան Արաբիան դեռեւս հստակ չի ներկայացրել նրանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունը եւ ով է հրաման տվել»,-պարզաբանել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:

Չավուշօղլուն հավելել է, որ Էր-Րիադն, ի տարբերություն Թուրքիայի, հրաժարվում է միջազգային հանրությանը ներկայացնել Ջեմալ Խաշոգջիի սպանության սեփական հետաքննության մանրամասները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ