News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

83 հայ մասնագետներից կազմված խումբը Սիրիա է մեկնել մարդասիրական օգնության շրջանակում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Մենք մշտական կապի մեջ ենք, և այդ մարդասիրական օգնությունն իրականացվում է 2001թ․ Հայաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված պայմանագրի դրույթների համաձայն»,- ասաց նա։

Վլադիմիր Կարապետյանը մասնավորեցրեց, որ հայ մասնագետների խումբ «քաղաքացիական անձնակազմ է՝ պայմանագրային ծառայողներ են»՝ բժիշկներ և սակրավորներ։ Անդրադառնալով նրանց անձնական անվտանգությանը և այդ առումով տրված երաժշիքների հարցին՝ նա ասաց, որ առավել հանգամանալից այդ հարցին կարող է պատասխանել Պաշտպանության նախարարությունը։ «Սակայն շատ կարևոր է անվտանգության առումով նշել, որ մեր թե՛ բժիշկները և թե՛ սակրավորները աշխատելու են մարտական գործողությունների գոտուց դուրս»,- հավելեց Վլադիմիր Կարապետյանը։

Ի պատասխան այսօր Սիրիա մեկնած հայ մասնագետների խմբի մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցադրումներին՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց․ «Մարտի 1-ի արյունը ձեռքներին պահած քաղաքական ուժի ներկայացուցիչները շարունակում են դեռևս ակտիվ կերպով քննադատել այն քաղաքական ուժին և այն կառավարությանը, որը ժողովրդի վստահության քվե է ստացել ընտրություններին և իր գործունեությամբ անում է ամեն ինչ, որ արդարացնի այդ քվեն»։

Հիշեցնենք, որ 83 հայ մասնագետներից կազմված խումբը փետրվարի 8-ին ժամանել է Հալեպ քաղաք՝ Սիրիայի բնակչությանը հումանիտար և բժշկական օգնություն տրամադրելու, ինչպես նաև տարածքների ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Տպել
Ամենաշատ