News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեռ ժամանակ կա, որ Ռուսաստանն ու մյուսները ճանաչեն Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Վատ խաղադրույքի կրկնապատկումը այն լավը չի դարձնում: Ռուսաստանն ու մյուսները դեռ ժամանակ ունեն միանալու պատասխանատու ազգերի համայնքին եւ ճանաչելու Գուայդոյին, Ազգային Ժողովն ու Վենեսուելայի ուղին դեպի ազատություն եւ ծաղկունք»,-գրել է Բոլթոնը թվիթերյան իր էջում:

Նշենք, որ ընդդիմության առաջնորդ եւ Ազգային ժողովի խոսնակ Խուան Գուայդոն հռչակել է ինքն իրեն որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Կանադան, Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ: Որոշ երկրներ, ներառյալ Ռուսաստանն ու Չինաստանը, ընդունում են Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ