News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր հավանություն տվեց իր ծրագրին եւ ուղարկեց խորհրդարան։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը:

Կառավարության կառուցվածքի քննարկումներն էլ ավարտվեցին․ 12 նախարարություն կունենանք: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, որը կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ։

Կառավարության հետհեղափոխական ծրագրում սակայն թվային որոշակիություն չկա, թվեր ցույց տալու խնդրանքով լրագրողները դիմեցին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, նա խորհուրդ տվեց թեզեր փնտրել։

Կառավարությունը, թեթեւացնելով պետական համակարգը, օպտիմալացումից տուժածներին՝ նրանց, ովքեր կորցրել են աշխատանքը կամ դրա եզրին են, ուղղորդում է դեպի մասնավոր հատված։ Եթե մասնագիտական արգելք կա, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը խորհուրդ տվեց վերաորակավորվել, ընդ որում՝ կառավարությունը այս հարցում ձեռնպահ է, շուկայի պահանջները գործազուրկը պետք է կարողանա ինքնուրույն ըմբռնել․ նախարարը միայն մատնանշեց շուկայի հետ հաղորդակցվելու գործիքները՝ ինտերնետ, սմարթֆոն։

Հայ մասնագետների 83 հոգանոց խումբը Հալեպում է, ըստ Պաշտպանության նախարարության, նրանք գործելու են խաղաղ բնակավայրերում, իրականացնելու են ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման աշխատանքներ, տրամադրելու են բուժօգնություն։ Առաքելությունը մարդասիրական է։ Հայ մասնագետները Սիրիա են մեկնել ռուսական կողմի աջակցությամբ:

Աշոտյանը սակայն համարում է, որ Փաշինյանը հայկական զորախումբը Սիրիա ուղարկեց իր քաղաքական շահերից ելնելով եւ կոպտորեն խախտելով օրենքը։ Նա մի քանի հարց է ուղղել կառավարությանը՝ ինչու է առանց միջազգային պայմանագրի զորախումբ ուղարկվել, ինչպես են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները, եւ ուր է սիրական իշխանությունների պաշտոնական խնդրանքը։

Երկրորդ՝ հետհեղափոխական համաներում պահանջող տաքսիստները դժվար թե ներվեն կամ ազատվեն տեսախցիկների հսկողությունից եւ կարմիր գծերից։ Նրանք պահանջել են հանդիպումների շարք ոստիկանապետի, տրանսպորտի նախարարի, քաղաքապետի եւ ԱՊՊԱ-ի բյուրոյի ներկայացուցիչների հետ, կառավարությունից ասացին՝ հնարավորինս կաջակցեն, որ հանդիպումները կայանան, չնայայած ակնկալվող արտոնությունները  այնքան էլ տրամաբանական չեն համարում։

Դոլարը շարունակում է թանկանալ, փոխարժեքն այսօր հատեց 489 դրամի սահմանը, Եվրոն 554 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 632 դրամ, ռուսական ռուբլին կայուն է, փոխարժեքը կազմել է 7 ու 41  դրամ:

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում` ձյուն, հովիտներում եւ նախալեռներում՝ անձրեւ: Երեւանում շաբաթ եւ կիրակի հնարավոր են թույլ անձրեւներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +7+9:

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ