News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոնդոնի կենդանաբական այգում սգում են Մելատի անունով 10-ամյա հազվագյուտ սումատրական էգ վագրի մահը, որին սպանել է սեփական «փեսացուն», փոխանցում է Life-ը՝ վկայակոչելով կենդանաբանական այգու կայքը:

Ասում անունով արուին, որը 7 տարեկան է, գազանանոց էին բերել ընդամենը 7 օր առաջ: Նրան առանձին վանդակում էին տեղավորել Մելատիի կողքին:

Աշխատակիցները հավաստիացնում են, որ 9 օր հետեւել են, թե ինչպես են գազանները միմյանց արձագանքել: Գիշատիչների վարքագիծը ամենալավ հույսեր էր ներշնչել:

Որոշել են 10-րդ կենդանիներին ծանոթացնել. բացել են վանդակների միջեւ դուռը: Ասիմը, ինչպես եւ մասնագետները սպասում էին, ուղղվել է դեպի Մելատին, սակայն միմյանց սիրալիր ողջունելուց հետո նրանց միջեւ հանկարծ դաժան պայքար է սկսվել:

Աշխատակիցներն անհապաղ միջոցներ են ձեռնարկել, որոնք սովորաբար նման դեպքերում արդյունավետ են. միացրել են բարձր ձայներ, օգտագործել են տագնապի լույսեր ու ազդանշաններ: Սակայն ամեն ինչ չափազանց արագ է տեղի ունեցել:

Ինչպես բոլոր մյուս կատվազգիների դեպքում, ծանոթությունը որքան էլ մանրակրկիտ ծրագրվի, մշտապես ռիսկի բարձր աստիճան ունի, ընդունել են կենդանաբանական այգու ներկայացուցիչները:

Մասնագետները հիմա հետեւում են Ասիմի վիճակին եւ վարքագծին: Տարածքը, որտեղ պահվում են վագրերը, միջադեպից հետո ստիպված էին փակել մնացյալ ամբողջ օրը:

Սումատրական վագրը անհետացման եզրին է հայտնվել մարդու հարաճուն տնտեսական գործունեության պատճառով: Այս ենթատեսակը աչքի է ընկնում ավելի մեծ ագրեսիվությամբ, քան մյուսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ