News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դանիայում Օլբորգից ինժեներ-ջրմուղագործները ցնցված էին, երբ տեսել են հողի տակից դուրս ցցված թուրը: Հնագիտական գտածոն հայտնաբերվել է քաղաքի կենտրոնում ջրատար անցկացնելիս: Աշխատողները կապ են հաստատել Հյուսիսային Յուտլանդիայի Պատմության թանգարանի հետ, հայտնում է Fox News-ը:

Հնագետները պարզել են, որ թուրը պատրաստվել է XII–XIV դարերում: Թրի երկարությունը մետրից մի փոքր է ավելի (112 սմ): Զենքը հոյակապ վիճակում է: Շեղբն անգամ պահպանել է նախկին սրությունը: Մասնագետների խոսքով՝ թուրը պատկանել է ունեւոր մարդու եւ մարտի մեջ գրեթե չի օգտագործվել: Զենքը սովորաբար թաղում էին իր տիրոջ հետ, սակայն Օլբորգի կենտրոնում դամբարան չի հայտնաբերել: Այն, ամենայն հավանականությամբ, կորցրել են նահանջելիս կամ մարտի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ