News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

PornHub կայքի վերլուծաբանները գրանցել են անոմալ ցրտերի ժամանակ պոռնոյի հանդեպ ամերիկացիների հետաքրքրության ալիք, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով ընկերության բլոգում հրապարակված հաշվետվությունը:

Ռեկորդային պահանջարկ է դիտվել հյուսիսային Մինեսոտա նահանգում: PornHub-ի թրաֆիքն աճել է 22 տոկոսով: Երկրորդ տեղում է հայտնվել հարեւան Վիսքոնսինը: Այստեղ օգտատերերը 12 տոկոսով ավելի հաճախ են պոռնո դիտել, քան սովորաբար:

Իլինոյսում եւ Ինդիանայում, որոնք Վիսքոնսինից հարավ են գտնվում, պահանջարկն աճել է 9 տոկոսով:

Հյուսիսային բոլոր նահանգներից միակ բացառությունը եղել է Միչիգանը, որտեղ PornHub-ի թրաֆիքը աննշան անկում է գրանցել: Պոռնոկայքի վերլուծաբանները կատակով ենթադրել են, որ դա կարող է կապված լինել կենցաղային խնդիրների հետ: Նրանց տվյալներով՝ այս նահանգի նահանգապետը տեղի բնակիչներին խնդրել է տները ավելի պակաս ջեռուցել՝ գազ տնտեսելու համար:

«Հնարավոր է, տներում ջերմաստիճանը բավականին ցածր է եղել»,- հեգնել են նրանք: Միչիգանցիների մեծամասնությունը վերապրել են Ցելսիուսի մինուս 18 աստիճան սառնամանիք:

ԱՄՆ Միջին արեւմուտքում անոմալ ցրտերը սկսվել են հունվարի 30-31-ից: Որոշ շրջաններում ջերմաստիճանը նվազել է 50 աստիճանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ