News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռի մարզի բնակիչները «Բնապահպանի տուն» նախաձեռնության միջոցով ահազանգում են Շնող գյուղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հաղորդում է Econews.am-ը: 

Նախաձեռնության մասին մասնավորապես ասվում է. «Սա Լոռու մարզի Շնող գյուղն է, որտեղ գյուղացիների կեսը բնապահպաններին իրենց խոսքով հետ ուղարկեցին, ռադ արեցին, որովհետեւ իրենց աշխատավայր ու երեխաների համար ապագա էին խոստացել։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք, թե ինչպես է թունավոր փոշին լցվում ու խեղդում բնակավայրը։ Արդեն կան սատկած կենդանիներ։ Ու սա դեռ սկիզբն է...

Այս գյուղի բոլոր բնակիչները, ինչպես նաեւ մեր երկրում ապրող յուրաքանչյուր անձ ունի առողջ կյանքի իրավունք, որը գողացվել է։ Եթե դուք հենց այս պահից սկսած չուղղեք այս սարսափելի սխալը ու պատասխանատվության չկանչեք մեղավորներին, ապա դուք նույնպես գողանում եք այս խաբված մարդկանց ապագան ու ոչ մի բանով չեք տարբերվում նախկիններից, որոնց ազգովի մերժեցինք՝ հայհոյելով ու աշոտյան անելով։

ՍՊԱՍՈւՄ ԵՆՔ !!! Դուք պատասխանատու եք մեզանից յուրաքանչյուրի իրավունքի պահպանման համար։ Դուք դրա համար աշխատավարձեր ու ԻՆՔՆԱպարգեւատրումներ եք ստանում»:

Տպել
Ամենաշատ