News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շաբաթ Լոնդոնի Կյու Թագավորական բուսաբանական այգում բացվել է Խոլորձի փառատոնը, «կենդանի» ցուցահանդեսի հեղինակները հույս ունեն, որ իրենց կհաջողվի ոչ միայն այցելուներին մի փոքր առույգացնել, որոնք հոգնել են երկարատեւ ու մութ ձմռանից, այլեւ պատմել Կոլումբիայի անհավանական բնական բազմակերպության մասին, որին եւ նվիրված է ներկայիս փառատոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կոլումբիայում աճում է խոլորձի տեսակների մեծ մասը, եթե ավելի ճշգրիտ, ապա 4 հազար 270 տեսակ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Կյուի գիտական մասնագետ Մաուրիսիո Դիազգրանադոսը:

«Այնտեղ են նաեւ ամենամեծ քանակությամբ թիթեռների տեսակները: Ընդհանրապես Կոլումբիայում բույսերի եւ կենդանիների բազմազանությունն անհավանական է, եւ այս ցուցանիշով զիջում է միայն Բրազիլիային, որը տարածքով 7 անգամ մեծ է: Ընդ որում՝ ուսումնասիրվել է ամբողջ ֆլորայի եւ ֆաունայի շուրջ 60 տոկոսը»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան 2016 թվականից գիտության, տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտում Կոլումբիայի գլխավոր գործընկերն է:

Փառատոնին «մասնակցում» են 10,3 հազար բույսեր, որից 6,2 հազարը խոլորձ է:

Բուսաբանական այգիների աշխատակիցներին օգնել են կամավորները: Նախապատրաստության ամենադրամատիկ պահը բուսական նյութից պատրաստված համրուկի ջուրն ընկնելն էր:

«Մենք մտածեցինք, որ այն կքանդվի, բայց նա զարմանալիորեն լավ տարավ ընկնելը եւ հետագա չորացումը: Բայց մենք շատ էինք անհանգստանում, քանի որ համրուկը մեր կենտրոնական տաղավարի գլխավոր զարդն էր»,- ասել է այգու աշխատակիցը:

Համրուկը միակ կենդանին չէ, որ ներկայացնում է Կոլումբիայի ֆաունան: Բազմագույն խոլորձների շարքում կարելի է տեսնել նաեւ բնական մեծությամբ կրիա, սղոցակտուց, հովազ:

Ցուցահանդեսի հեղինակները ցուցադրանմուշների մեջ են ներառել այն ամենը, ինչով Կոլումբիան հռչակված է՝ սուրճ, շոկոլադ, ավանդական պարային հանդերձներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ