News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) շունն իր վրա է վերցրել դանակի հարվածը՝ տիրոջը պաշտպանելով հանցագործից, տեղեկացնում է Լենտա Ռու-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Միջադեպը տեղի էր ունեցել երկրի մայրաքաղաք Քեյփթաունի ծայրամասում։ 40-ամյա գործազուրկ Ջինո Վենսելը վազում էր իր գերմանական հովվաշան հետ, որի անունը Դյուկ է, երբ նկատեց, որ իրեն է մոտենում մի տղամարդ՝ դանակը ձեռքին։ Շունը գռմռաց ագրեսորի վրա, սա հարձակվեց կենդանու վրա ու խոհանոցային դանակով հարվածեց նրա գլխին։ Սա չկանգնեցրեց Դյուկին. հովվաշունը քշեց հարձակվողին եւ միայն դրանից հետո կորցրեց գիտակցությունն ու ընկավ սեփական արյան լճակի մեջ։

Սկզբում Վենսելը մտածեց, թե կենդանին սատկել է, բայց հետո նկատեց, որ շունը թույլ շնչում է։ Տղամարդը զանգահարեց ընկերոջը, եւ նա նրանց տարավ կենդանիների պաշտպանության Animal Welfare Society of South Africa (AWSSA) կազմակերպության  գրասենյակ։ Անասնաբույժներն անհապաղ Դյուկին ցավազրկող ներարկեցին՝ ռենտգեն անելու համար։ Նկարը ցույց տվեց, որ դանակի սայրը 7,5 սանտիմետր խրվել է գանգի մեջ, բայց դեմ է առել ոսկորին ու չի հասել ուղեղին։

«Եթե հարվածն անգամ աննշան ուժեղ լիներ, Դյուկը կսատկեր, բայց մեր անասնաբույժն անհապաղ վիրահատեց նրան, հանեց սայրն ու կարեց խոր վերքը»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Ալան Փերինսը (Allan Perrins)։ Նրա խոսքով՝ շունը «զարմանալիորեն» ուշքի եկավ վիրահատության հաջորդ գիշեր։ Հաջորդ օրը նրա հետեւից եկավ տերը, եւ նրանց հուզական գրկախառնման տեսարանը հայտնվեց տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ