News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն հանգամանքը, որ նա մինչեւ մարտի 1-ի իրադարձությունները ԵՊՀ-ում հայտարարել է, որ իշխանությունն ունի երկու տարբերակ, կամ սպասել, որ ցույցերը իրենք իրենցով դադարեն, կամ գնալ ուժային միջոցներով ցույցերը դադարեցնելու տարբերակի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, սա դրված է մեղադրանքի հիմքում, բայց հարց է առաջանում՝ այստեղ ինչ կա մեղսագրելու, կար մի երրորդ տարբերակ, որի մասին պարոն Քոչարյանը չի՞ հայտնել. «Հասկանալի է, որ ցանկացած իրավիճակում գոյություն ունի ցույցերի դադարման ընդամենը երկու տարբերակ. Կամ ցույցներն իրենք իրենցով են մարում, կամ պետությունն է դադարեցնում:

Որպես փաստարկ ներկայացվում է Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այստեղ դժվար է պատկերացնել, թե ինչ կարգով, ինչ տրամաբանությամբ են մեր ընդդիմախոսները փորձում Մուշեղ Սաղաթելյանի վճիռը օգտագործել պարոն Քոչարյանի դեմ, որովհետեւ այնտեղ առանձնապես բան չկա գրված, որը կարող է որեւիցե չափով պարոն Քոչարյանի մեղադրանքն ամրապնդել: Հենց մենակ նրա համար, որ վերաբերում է գլխավորապես մարտի 1-ի առավոտվա իրադարձություններին, որոնք պարոն Քոչարյանին մեղսագրված չեն»,-ընդգծեց պաշտպանը:

«Այնտեղ մի շատ կարեւոր կետ կա, որը մեր ընդդիմախոսները մոռանում են. այդ վճռի 246-րդ կետում կա այսպիսի արտահայտություն. «Ճիշտ է, որ հավաքը տեւել է 9 օր, ակնհայտ է, որ իշխանությունների կողմից էապես ընդհատում կամ միջամտություն չի եղել»: Մինչդեռ մեր ընդդիմախոսները՝ դատախազությունը, քննչական մարմինները պնդում են, որ փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը Հայաստանում եղել է ռազմական դրությանը բնորոշ վիճակ»,-ասաց Ալումյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ