News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Հիմա կառավարությունը ՄԻԵԴ-ում մի շատ վտանգավոր մոտեցում է սկսել դրսեւորել. Փորձ է արվելու ՄԻԵԴ-ում գտնվող գործերը եւ ապագայում դրանցով կայացվող վիճներն օգտագործել քաղաքական նպատակներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա հիշեցրեց, որ 2018-ի սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում ելույթում ասել է, որ սկզբում գաղափար կար, որ ՄԻԵԴ դիմողների գործերով, եթե պետությունը սխալ է եղել, փորձի դիմումատուների հետ հաշտության գալ եւ բանը չհասնի Եվրոպական դատարան: Ալումյանը մեջբերեց Փաշինյանին. «Հիմա որոշել ենք այդ ճանապարհով չգնալ: Հիմա մենք այդ ճանապարհով չենք գնալու: Թող գնան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր գործերը պարտվեն ՄԻԵԴ-ում, եւ այդ գործերը հետ գան: Այդ ժամանակ իրենք պատասխան տան, թե այդ ոնց է եղել, որ տասնյակ գործերով ապօրինի վճիռներ են կայացվել»,-ասել է Փաշինյանը:

Փաստորեն վարչապետն ասում է, որ երբ այդ գործերը հետ գան, իրենք կարող են ասել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ մարդկանց իրավունքները խախտվել են: Սա նշանակում է՝ ՄԻԵԴ-ի վճիռները փորձել օգտագործել քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում:

Սա քողարկված հրահանգ է ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչներին, որոնք պարտավոր են այնտեղ կառավարության անունից առարկել դիմումատուների գանգատների դեմ: Փաստորեն վարչապետի կողմից հրահանգվում է այդ անձանց՝ գնալ եւ Եվրոպական դատարանում այդ գործերը տարվել, որպեսզի հետո վարչապետը կարողանա ապացուցել, որ նախկին իշխանությունները եղել են օրինախախտ»,-ասաց Ալումյանը:

Նա դա շատ վտանգավոր միտում համարեց՝ նկատելով, որ այդ միտումն այսօր նկատվում է մարտի 1-ի գործերով. «ՄԻԵԴ-ը շուտով բազմաթիվ գործեր է քննելու կապված «մարտի 1»-ի գործի հետ եւ եթե մեր կառավարությունն այնտեղ չներկայացնի բոլոր հակափաստարկները, ապա ՄԻԵԴ-ին այլ բան չի մնա, քան փաստել, որ մարդկանց իրավունքները խախտվել են մարտի 1-ին:Մինչդեռ եթե կառավարությունը բոլոր փաստարկները ներկայացներ, ՄԻԵԴ-ը կարող է այլ կարգի վճիռ կայացնել»,-ընդծեց պաշտպանը:

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 7-ին որոշում էր կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ. հուլիսի 27-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։

Երկրորդ նախագահը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քոչարյանը դատարան է մտել այն մուտքով, որն անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը. Ալումյան
Առաջին անգամ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան է մտնում այլ մուտքով...
Դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ Քոչարյանի եւ մյուսների գործով ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու
Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:15…
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մուտք գործել այլ մուտքից
Պաշտոնաթող նախագահն ունի հատուկ կարգավիճակ...
Ընթանում է Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը. Քոչարյանը դատարանում է
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը...
Նախագահ Սարգսյանը ստորագրել է մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրենքը եւ եւս 15 օրենք
Մասնավորապես, նախագահը ստորագրել է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին․․․
Ես չեմ կարող մասնակցել «Մարտի 1»-ի գործի քննությանը. Վահե Գրիգորյան
Վահե Գրիգորյաը նաև կարծիք հայտնեց, որ ՍԴ–ն պետք է մերժեր և չընդուներ վարույթ, ավելին՝ արդեն պետք է մերժված լիներ...