News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի եւ իր շքախմբի, Սիդնեյից մեկնել է Ավստրալիայի հայաշատ երկրորդ քաղաք` Մելբուռն, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Փետրվարի 9-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեծ խանդավառությամբ դիմավորել են այս օրհնյալ առիթով եկեղեցում համախմբված Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ` առաջնորդությամբ հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի եւ եկեղեցու ծխական խորհրդի:

Աղ ու հացի արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը, օրհնելով ժողովրդին, թափորով, «Հրաշափառի» ներքո առաջնորդվել է եկեղեցի, ուր կատարվել է համատեղ աղոթք:

Այնուհետեւ ներկա հավատավոր ժողովրդի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմ եւ, մասնավորաբար, Մելբուռն ողջունել է Հայկազուն Սրբազանը` ընդգծելով Հայոց Հոր այցերի կարեւոր նշանակությունը հայ համայնքի համար եւ հրավիրելով Նորին Սրբությանն իր օրհնությունն ու պատգամը բերելու բարեպաշտ ժողովրդին:

Դիմելով հավատավոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնել է, որ Աստծո կամոք վերստին այցելել է նրանց՝ բերելու իր հայրական սերը, հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունները: Հայոց Հայրապետը հաստատել է, որ ուրախության նույն զգացումով օրեր առաջ հանդիպել է Սիդնեյում բնակվող հայորդիներին, նրանց հետ միասնաբար աղոթել եկեղեցու խնկաբույր հարկի ներքո, այցելել կրթական եւ բարեսիրական հաստատություններ, հանդիպումներ ունեցել երիտասարդների, տարեցների, ազգային կառույցների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հաղորդ դարձել ավստրալահայ համայնքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին:

Նորին Սրբությունը նշել է, որ Ավստրալիայում թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգեւոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են Ավստրալիայում բնակվող մեր ժողովրդի զավակների աստվածսիրության ու ազգանվեր կյանքի:

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել նաեւ թեմական խորհրդին եւ բոլոր այն նվիրյալ անձանց, ովքեր միասնաբար ու նվիրումով աշխատանք են տարել հովվապետական այցելությունը Ավստրալիա ու հավատավոր հայորդիների հետ հանդիպումը կազմակերպելու համար:

Վերջում առ Աստված աղոթքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ միշտ պայծառ ու շեն լինի Ավստրալիայի հայ համայնքը, առատանա նորանոր ձեռքբերումներով, եկեղեցաշեն ու ազգանպաստ հաջողություններով եւ աստվածային օրհնություններն ու երկնահեղ բարիքներն անպակաս լինեն հայորդիներից եւ նրանց ընտանիքներից:

Հայրապետական «Պահպանիչ» աղոթքից հետո ժողովուրդը հնարավորություն է ստացել համբուրելու Վեհափառ Հոր Աջը եւ նրանից ստանալու նվեր խաչիկներ իբրեւ օրհնություն Ս. Էջմիածնի:

«Հրաշափառի» արարողության ավարտին, եկեղեցու կից սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել «Ակինյան» եւ Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» մեկօրյա վարժարանների աշակերտների հետ:

Երկու կրթօջախների տնօրենների բարիգալստյան ջերմ խոսքերից հետո աշակերտները հանդես են եկան փոքրիկ գեղարվեստական հայտագրով:

Այնուհետեւ մանուկներին իր հայրական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով լինել մեր սուրբ նախնյաց արժանավոր ժառանգները, իրենց բարեջան եւ ուշիմ ուսումնառությամբ դառնալ ազգի նվիրյալ զավակներ` կերտելու հայոց բարօր ու պայծառ կյանքը:

Նորին Սրբությունը նաեւ իր օրհնությունն է բերել վարժարանների տնօրեն կազմին եւ մանկավարժներին` բարձրորեն գնահատելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում իրենց կողմից ներդրվող անդուլ ջանքերը, հանձնառությունն եւ նվիրումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ