News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի գործունեության էական ուղղություններից մեկը հանդիսանում է խորհրդարանական դիվանագիտությունը. իսկ խորհրդարանական զանազան հարթակներում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում եղած կարևորագույն հարցերից է Արցախի հիմնահարցը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Արցախում, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ՀՀ խորհրդարանականները պետք է ջանք չխնայեն Արցախը լավագույնս տարբեր հարթակներում ներկայացնելու համար:

«Մենք ունենք համազգային օրակարգում մեկ գերխնդիր, այն է Արցախի հարցի արդարացի լուծումը: Այս հարցի լուծմանը պետք է ծառայեցնել երկու խորհրդարանների ուժերը: Թե այդ նպատակին հասնելու համար ինչքանով օգտակար կլինի ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ էլ Արցախի ճանաչումը, ցույց կտա ժամանակը: Ժամանակ առ ժամանակ այդ հարցը գալիս է օրակարգ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հարցի լիարժեք պատասխանը մենք չենք կարող տալ: Ճանաչմանը կամ դաշինքի ստորագրմանը պետք է հանգենք համատեղ քննարկման արդյունքում»,- նշել է Ա. Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Ամենաշատ