News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կ-ն տանը ապօրինի զենք-զինամթերք եւ թմրանյութ է պահում:

Հարուցված քրեական գործի շրջանակներում, փետրվարի 8-ին Ռուստամ Կ-ի տանը եւ հարակից տարածքներում կատարված խուզարկությամբ, նկուղում արկղի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 9 զսպանակ, սվին-դանակ, սվին-դանակի 6 բռնակ, 8 զարկանաձգանային մեխանիզմ, 16 զարկանաձգանային մեխանիզմի զսպանակ, ինքնաձիգի 2 գազամխոց, 60-ից ավելի ինքնաձիգի տարբեր դետալներ` դատարկ պահունակից ու զարկանաձգանային մեխանիզմից մինչեւ ատրճանակային բռնակ, եւ մեկ զրահաբաճկոն:

Ռուստամ Կ-ն հայտնել է, որ զինամթերքը ձեռք է բերել 1990թ. խորհրդային բանակում ծառայելու ժամանակ` Արցախի ինքնապաշտպանական ուժերին ուղարկելու նպատակով:

Բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով, մեկ այլ քրեական գործի շրջանակներում, Ախուրյանի ոստիկանները նույն օրը խուզարկություն են իրականացրել նաեւ Մայիսյան գյուղի բնակիչ Անդրանիկ Բ-ի տանը:

Նկուղում պոլիէթիլենային 2 պարկերի մեջ հայտնաբերվել է 430 գրամ ընդհանուր կշռով կանեփանման չորացրած զանգված, պոլիէթիլենային փաթեթի մեջ` կանեփանման բույսի սերմնահատիկներ, տանիքից` ապակե տարայի մեջ կանեփանման կանաչ գույնի զանգված, խոհանոցից՝ բաժակի մեջ լցված կանեփանման բույսի սերմեր:

Ոստիկանները ննջասենյակներից մեկից հայտաբերել են նաեւ 8 տարբեր չափերի դանակ, 15 կրակված եւ 4 չկրակված որսորդական փամփուշտ, «Ֆաբարմ» տիպի 12 մմ տ/չ որսորդական օդաճնշիչ զենք, «ՍՎՌ-25» 4.4 մմ տ/չ գազային ատրճանակ, օդաճնշիչ ատրճանակի գնդանման փամփուշտներ, նշված զենքերի փաստաթղթերը եւ Անդրանիկ Բ-ի որսորդական վկայականը:

Բուսական զանգվածների վերաբերյալ Անդրանիկ Բ-ն հայտնել է, որ նշվածները` կանեփ թմրամիջոց են, պատրաստել է տան պարսպի մոտակայքում վայրի աճած կանեփի թփերից, օգտագործելու համար:

Հետագա միջոցառումներով, փետվարի 8-ին խուզարկություն կատարվեց նաեւ Ազատան գյուղի հյուրանոցային համալիրում: Նշված համալիրի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է առանց տուփերի, պիտակի կամ մակնշման 43 կանաչ եւ 2 սպիտակ դեղահաբ, իսկ նկուղում` էլեկտրական կշեռք, հողով լցված 336 դույլերում եղել են կանեփանման բույսի ծիլեր ու ցողուններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբեն Ս-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվածը փաթեթավորվել եւ կնիքվել է հետագա պարզաբանումների համար:

Նշանակվել են դատաձգաբանական եւ դատաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ամենաշատ