News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը:

Այս անգամ ևս նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Նա դիմելով ոստիկաններին իր և ողջ համակարգի անունից ողջունեց նրանց ու մաղթեց բարի ծառայություն: «Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշեց ոստիկանության պետը:

Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնեցին սահման:

Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս զորախումբը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունեց նրանց, շնորհակալություն հայտնեց ազգանվեր ծառայության համար:

Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով ու կրծքանշաններով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն:

Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:

Տպել
Ամենաշատ