News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոր Երկիր արշիպելագում սպիտակ արջերի հարձակման պատճառով մտցվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Արխանգելսկի մարզի կառավարության մամուլի ծառայությանը:

2019 թվականի փետրվարի 9-ից ԱԻ ռեժիմ սահմանելու որոշումն ընդունվել է «Նոր Երկիր» պետական կազմավորման համայնքային կազմավորման արտակարգ իրադրությունների կանխման եւ վերացման ու հրշեջ անվտանգության ապահովման հանձնաժողովի նիստում: ԱԻ ռեժիմի սահմանման անհրաժեշտությունը հարուցել է համայնքային կազմավորման բնկավայրերի վրա սպիտակ արջերի հարձակումը:

Փաստաթղթի համաձայն՝ մարդկանց անվտանգության ապահովման համար  նախազգուշական անհրաժեշտ միջոցառումներ են ընդունվում:

Հիմա Արխանգելսկում օպերատիվ խումբ է ստեղծվում արշիպելագ ուղարկելու եւ իրավիճակը գնահատելու համար: Մասնագտները հույս ունեն, որ Կարմիր գրքի մեջ մտած կենդանիներին հնարավոր կլինի քշել առանց զենքի կիրառման: Եթե նրանց վախեցնելու համալիր միջոցառումներն անօգուտ լինեն, կենդանիների վրա կրակելը կլինի անվտանգության ապահովման միակ եւ հարկադրված միջոցառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ