News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանցի մեր գործընկերներին հետաքրքրում էր Հայաստանում տիրող հետընտրական վիճակը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարագ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ ամփոփելով իր Իրան կատարած այցը։

«Մեր իրանցի գործընկերներին հետաքրում էր Հայաստանում հետընտրական վիճակը։ Նրանք չէին կարողանում մի բան հասկանալ,թե ինչես եղավ, որ նորագույն պատմության մեջ եղավ հեղափոխություն առանց մի կաթիլ արյուն թափվելու։ Նրանց բացատրվեց, որ ինչ-որ տեղի է ունեցել, ժողովրդի կամարտահայտությունն էր, նրանց հետաքրքում էրմ թե դրա հետեւում կային ուժեր, կամ մարդիկ, մասնավորապես ԱՄՆ-ն, նրանց բացատրվեցմ որ նման հեղափոխությունները չէին կարող ունենալ դրսի սցենար, եւ դա նաեւ ցույց տվեց հետագա զարգացումները»,- ասաց նա։

Նավասարդյանը հայտնեց, որ երկրորդ հարցը որ նրանց հետաքրքրում էր, արցախյան հարցի շուրջ զարգացումներն էին։

«Նրանց հետաքրքրում էր՝ իրոք Փաշինյանը պատրաստվում է հանձնել հողերը եւ արդյոք պատերազմ կլինի, թե՝ ոչ»,-ասաց նա։

Արման Նավասարդյանը նշեց, որ իրանցիները դժգոհ են մեր երկու երկրների ներկա հարաբերությունների ընթացքից՝ տնտեսական, ռազմաքաղաքական եւ այլ ոլորտներում։

«Նրանք դժգոհ են, որ Հյուսիս-հարավը դանդաղ է կառուցվում, եւ տեղեր կան, որ չեն շահագործվում։ Արտաշատից մինչեւ Մեղրի բացարձակապես ոչինչ արված չէ։ Ես դժվարանում էի պատասխանել, թե ինչու է այդպես,  քանի որ իրենք ասում էին Եվրասիական բանկն է ֆինանսավորել, իսկ ես տեղյակ չէի այդ մասին։ Կարեւոր հարցը մնում է այդ ճանապարհի կառուցումը եւ վարչապետն էլ է նշել, որ այդ ճանապարհը պետք է կառուցվի, որպեսզի տնտեսական այդ բումը տեղի ունենա»,-հավելեց Նավասարդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ