News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 21-ին տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երեւան քաղաքի՝ 1985 եւ 1977 թվականին ծնված բնակիչները:

Նախապատրաստվող նյութերի ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք, Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել էր Երեւան քաղաքի՝ 1985 եւ 1977 թվականին ծնված բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելով, ակումբի գույքը վնասելով եւ որպես զենք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիք, ատրճանակ գործադրելով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. հունվարի 21-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով,  258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Կատարվել են հարցաքննություններ,  տվյալներ ձեռք բերվել Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի  ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակից անձանց  շրջանակի վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողները զարմիկներ են: Նրանցից մեկը՝ 1985թ. ծնված երիտասարդը, 2019 թվականի հունվարի 20-ին, Երեւան քաղաքի ծաղկի խանութներից մեկից ծաղիկ գնելու ընթացքում կենցաղային  հարցերի շուրջ վիճաբանության է բռնվել մի երիտասարդի հետ:  Այդ ժամանակ նրանց են մոտեցել 8-10 անձ, որոնք, ճանաչելով երիտասարդին, մոտեցել են եւ միջամտել խոսակցությանը, որից հետո կողմերը պայմանավորվել են հանդիպել ավելի ուշ՝ պարզաբանումների համար:

Դեպքի օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ զարմիկները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում  տվյալներ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները  «հաշիվ պահանջելու» եւ վրեժխնդիր լինելու նպատակով պարզաբանումներ կատարելու համար, պայմանավորվել են հանդիպել 2019 թվականի փետրվարի 8-ին:

Հետագա հնարավոր ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին եւ բերման ենթարկել:

Երեկ երեկոյան՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել 8 անձ, որոնցից 4-ը ձերբակալվել է:

Ձերբակալվածներից երկուսը եղբայրներ են:

Նրանցից մեկին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ `լիցքավորված 27 փամփուշտներով, «ՊՄ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտներով, «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակ արձակելու համար նախատեսված`գործարանային տուփով 9 մմ տրամաչափի 18 փամփուշտներ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթոցիչի մեջ լցված դեղնականաչավուն զանգված:

Եղբայրներից մյուսի անձնական խուզարկությամբ` վերարկուի գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ, 2 կաթոցիչ` մուգ շագանակագույն հեղուկով։

Քրեական գործի շրջանակներում կատարվել են 15-ից ավելի խուզարկություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ