News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պակիստանը թակարդի է վերածվել քրիստոնյա Ասիա Բիբիի համար, ով 8 տարի ապրել է սրբապղծության համար մահապատժի վախի մեջ եւ մինչ այժմ չի կարողանում լքել Պակիստանը՝ հայտնում է Associated Press-ը։

Թերթը գրում է, որ 54-ամյա կնոջը գաղտնի թաքստոցից տեղափոխել են Կարաչի քաղաքի մոտ գտնվող այլ թաքստոց, սակայն նա մինչ այժմ չի կարողանում դուրս գալ երկրից, որպեսզի միավորվի Կանադայում գտնվող իր դուստրերի հետ։

Թերթի աղբյուր Աման Ուլլահը, ով Բիբիի հետ խոսել է հեռախոսով, հայտնել է, որ կինը վախեցած է արմատական իսլամիստների սպառնալիքներից, որ ստանում է դատարանի կողմից արդարացվելուց հետո։

Ասիա Բիբիի պատմությունը սկսվել է 2009թ․, երբ նրա երկու ընկերուհիները հրաժարվել էին ջուր խմել քրիստոնեուհու խմած բաժակից։ Ավելի ուշ կնոջը մեղադրել էին սրբապղծության մեջ։ Դատարանը Բիբիին արդարացրել եւ ազատ էր արձակել, սակայն  նրա կյանքը մինչ այսօր էլ վտանգի տակ է իսլամիստների պատճառով, որոնք վրդովված են դատարանի որոշումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ