News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունվարի 30-ից Արմավիրի մարզի Արշալույս գյուղում համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։ Նա ակցիայի մասնակիցների հետ զրուցել է եւ փորձել լուծում գտնել ստեղծված իրավիճակից։

«Որոշողը, ժողովուրդ ջան, դուք եք։ Մենք պատրաստակամ ենք եւ քննարկում ենք այս խնդրին համակարգային լուծում տալու համար»,- ասաց  պատգամավորը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ քրեական գործ կա հարուցված գյուղապետի դեմ եւ իրենցից գաղտնի է դա պահվում, իրենք ցանկանում են, որ ամեն ինչ բաց ու թափանցիկ լինի։

Պատգամավոր Մկրտչյանն էլ ասաց, որ գյուղացիների ձայնը հասանելի է, կա օրենք, որը չի կարելի շրջանցել։

Ակցիայի մասնակիցներն էլ ասացին, որ իրենք քննարկելու են անհնազանդության այլ ձեւեր, քանի որ իրենց ակցիաներով հարցին լուծում չի տրվում, ամեն անգամ որեւէ պատգամավոր է գալիս, նույն օրենքը բացատրում, սակայն ոչինչ չի փոխվում։

«Եկեք գնանք Երեւան, էնտեղի հրապարակում ցույց անենք, թե չէ կարողա 20 պատգամավորը գա, նույն օրենքը բացատրի, անգիր ենք արել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ այսօր եւս արշալույսցիները գիշերն անցկացնելու են  համայնքապետարանի մոտ։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում շարունակվում են բողոքի ակցիաները: Գյուղացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում: Այսօր էլ համայնքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից:

Տպել
Ամենաշատ