News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի իշխանությունները կվճարեն հաքերներին, եթե նրանք կարողանան հաջողությամբ հաղթահարել երկրի էլեկտրոնային ընտրական համակարգի արգելքները՝ հայտնում է The Local-ը։

«Կեղծ ընտրությունները կանցկացվեն փետրվարի 25-ից մարտի 24-ը, եւ բոլոր նրանք, ովքեր կուզեն ցուցադրել իրենց տաղանդը հաքերության մեջ, կարող են գրանցվել https://onlinevote-pit.ch-ում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

50 000 շվեյցարական ֆրանկը (43 000 եվրո) կհասնի նրան, ով կկարողանա մանիպուլյացիաներ կատարել ձայները հաշվելիս եւ չհայտնաբերվել։

Շվեյցարիայի իշխանությունները հուսով են, որ դա կօգնի ապահովել եւ, գուցե, բարելավել նոր սերնդի էլեկտրոնային քվեարկության համակարգի անվտանգությունը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ