News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղի մոտ փետրվարի 3-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողն Արագած գյուղի բնակիչ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Արթիկ գյուղի նախկին համայնքապետ Թաթուլ Գրիգորյանը։

«Երկու եղբայրները Նոր Արթիկ հյուր են եկել, հետ գնալուց ճանապարհին վիճել են կենցաղային հարցերի շուրջ։ Գյուղից դուրս են եկել, մեքենայի գազը վերջացել է, կանգնել են, վիճաբանել են, մեկը մյուսին դանակահարել է, հետո գյուղից մի մեքենա է անցել, դանակահարվածին ուղարկել է հարեւան գյուղ, բայց ճանապարհին մահացել է»,- ասաց նախկին համայնքապետը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել դեպի Բագրավան տանող ճանապարհին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ նախնական տվյալներով՝ փետրվարի 3-ին ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժնից հաղորդում է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի վարչական տարածքում՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայում, երկու եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ նույն մարզի 48-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա եղբորը:

Դեպքի առթիվ  նույն օրը Թալինի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով:

45-ամյա եղբորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում չորս անգամ դատապարտված, Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում եգիպտացին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 7-ամյա դստեր սպանության համար
Նման կերպ նա ցանկացել է վրեժ լուծել իր կնոջից․․․
Անհայտ անձինք մտել են Մանվել Գրիգորյանի մայրական տուն, տակնուվրա արել
Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում...
Բաքվում դուստրը դանակահարել է հարբած հորը
Հարցաքննության ժամանակ աղջիկն ասել է, որ հայրն է իրեն դրդել դանակը ձեռքը վերցնել, քանի որ մշտապես հարբեցողությամբ է զբաղվել…
Ոստիկանությունը Ձորաշենի դպրոցի տնօրենի կողմից կատարված ապօրինություններ է բացահայտել ԱԱԾ-ի օգնությամբ
Մասնավորապես՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-ից 2018 թվականներին դպրոցում որպես հավաքարար է ձևակերպել մի քաղաքացուհու...
Քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի խումբ անձինք, կատարվել են ծավալուն այլ քննչական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական...
«Նուբարաշեն»-ում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել
Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հերթապահ քննիչը...