News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախահահի խորհրդական Անուշ Ղավալյանը։

«Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Իսկ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև փոխհարաբերություններն արտահայտված են ամենաբարձր ինստիտուցիոնալ մակարդակով՝ ԱՀ ԱԺ - ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությամբ։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկելու միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հնարավորությունները և նիստի օրակարգում ներառվելիք հարցերի շրջանակը»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ