News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ջարոդ Բուրդը Մելբուռնի Պորտ Ֆիլիպ նեղուցում սուզվելիս ծովային վիշապ է տեսել՝ հայտնում է Daily Mail-ը։

Կենդանին խնամքով տանելիս է եղել իր ձվերը՝ ձագերով։ Ծովային ձիերի նման ծովային վիշապները եւս պատասխանատվություն են կրում իրենց սերունդների համար։

Նրանք ձագերին կրում են իրենց պոչին, իսկ 4-6 շաբաթից փոքրիկ վիշապիկներին բաց են թողնում ջրի մեջ։

«Ծովային վիշապներն իմ սիրելի կենդանիներն են։ Նրանք այդքան էլ հաճախ չեն հանդիպում, մանավանդ՝ ձագերով։ Ես ուրախ եմ, որ հաջողվեց այդ տեսանյութը նկարահանել»,- իր տպավորություններն է կիսել Ջարոդը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ