News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում դեռեւս մեկ թեկնածու կա՝ Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր  Լուսինե Ֆլջյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ  դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Լուսինե Ֆլջյանն անգլերենի բավականին հայտնի մասնագետ է, դոկտոր-պրոֆեսոր է, ինքը Հայաստանի կրթական ոլորտի բավականին հայտնի մասնագետներից է, կրթական ոլորտի պրոֆեսիոնալ է, գյումրեցի»,-ասաց Համբարյանը՝ հույս հայտնելով, որ էլի թեկնածուներ կլինեն, եւ իրական պայքար տեղի կունենա։

Գագիկ Համբարյանը նշեց, որ ցանկալի կլինի, որ անկախ թեկնածուներ լինեն եւ կապ չունենան նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հետ. «Նրա կողմնակիցները եւս ծրագրում են մասնակցել ընտրություններին, նրանց  գլխավոր նպատակը մինչեւ մարտի 2-ն ընտրությունները տապալելն է, որ ռեկտոր չընտրվի, եւ ընտրությունները տեղափոխվեն աշուն, ինչպես իրենք էին առաջարկում։ Նրանց թեկնածուներից են Թամարա Մելիքյանը եւ Արմենուհի Սարգսյանը, սակայն նրանք դեռ պաշտոնապես չեն առաջադրվել»։

Նշենք, որ ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի փորձ:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում ընտրված կհամարվի այն թեկնածուն, ոը կհավաքի խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է 2018 թվականի մայիսի 18-ից, երբ հրաժարական տվեց ռեկտոր Սահակ Մինասյանը։ Մինչ օրս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է նախկին պռոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Տպել
Ամենաշատ