News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միչիգան նահանգում տեղացի բնակիչ Էնդրյու Սիթսիման այգում կտրելիս է եղել խնձորենիների չոր ճյուղերը, երբ հանկարծ նկատել է անսովոր պտուղները։ Որոշ ծառերի վրա թափանցիկ խնձորներ են եղել՝ հայտնում է Fox News-ը։

Ֆերմերը մի քանի լուսանկարներ է արել եւ դրանք սոցցանցերում տեղադրել։ Իր գտածոն նա անվանել է «թափանցիկ խնձորներ»։

Տարօրինակ խնձորները հայտնվել են ուժեղ անձրեւների եւ ցածր ջերմաստիճանի շնորհիվ։

«Ցրտին խնձորի սառած կեղեւը չէր հասցրել հալվել։ Ես սկսեցի կտրել չոր ճյուղերը, ծառերը օրորվեցին, եւ մրգերի փտած միջուկը դուրս հոսեց կեղեւից»,- պատմել է ֆերմերը։

Խնձորենիները, որոնց վրա աճել են թափանցիկ խնձորները, կոչվում են Jonagolds։ Այժմ Էնդրյուն դրանք կատակով Jonaghosts է անվանում եւ չի դադարում զարմանալ իր գտածից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ