News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լայն հնարավորություններ է ներկայացնում երիտասարդների համար, քանի որ Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիաները զարգանում են բավական բարձր տեմպերով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց PicsArt ընկերության նախկին աշխատող, փորձագետ, GoDaddy (ՏՏ ոլորտում ԱՄՆ առաջատար ընկերություններից մեկը-խմբ․) եւ MotorTrend ընկերությունների գործող խորհրդատու Անուշ Տորոզյանը՝ պատմելով Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեցող հնարավորությունների եւ խնդիրների մասին։

Նա, մասնավորապես, նշեց, որ դա հիմնականում կապված է նոր, բավական հաջողված սթարթափների հետ։

«Սթարթափների թվում կան ծրագրեր, որոնցում ներգրավված են միլիոնավոր մարդիկ։ Նրանց թվում էի մի ժամանակ նաեւ ես։ Այդպիսի ընկերությունները միշտ հնարավորություններ են ընձեռում երիտասարդությանը՝ կազմակերպելով տարատեսակ ուսումնական կուրսեր, որոնք թույլ են տալիս հետագայում աշխատանքի տեղավորվել հենց այդ ընկերություններում»,- պարզաբանեց Տորոզյանը։

Փորձագետը նկատեց, որ այժմ երիտասարդների համար խոշոր ընկերություններ մտնելու եւ ՏՏ ոլորտում հաջողությունների հասնելու հնարավորություններն ավելի շատ են, քան, ասենք, 10-15 տարի առաջ։

«Երբ 12 տարի առաջ ես սկսում էի իմ մասնագիտական կարիերան, կարելի էր վստահորեն ասել, որ այդ ոլորտում համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն փաստացի չկար։ Օրինակ, եթե խոսենք Digital design-ի մասին, ապա դա կարելի էր սովորել միայն առցանց հեռարձակման կուրսերի միջոցով։ Իսկ այժմ երիտասարդները կարող են մանկուց ծանոթանալ ինովացիոն տեխնոլոգիաների եւ ժամանակակից մասնագիտությունների հետ։ Մասնավորապես, ես կարող եմ նշել «Թումոն», որտեղ մեր երեխաները կարող են բոլորովին անվճար դիզայն-ծրագրավորման եւ նույնիսկ աշխատատեխնիկայի հիմքեր ստանալ»,- ասաց Անուշ Տորոզյանը։

Այն հարցին՝ մասնակցո՞ւմ է արդյոք պետությունը ՏՏ ոլորտի աջակցությանը, փորձագետը պատասխանեց, որ պետությունն ընդհանրապես ստեղծում է բարենպաստ պայմաններ ՏՏ ոլորտով զբաղվող ընկերությունների համար՝ նրանց համար ստեղծելով հարկային հարմար դաշտ։ Դա, ըստ Տորոզյանի, մի ժամանակ նպաստեց Հայաստանում ՏՏ ընկերությունների թվի աննախադեպ աճին։

Միաժամանակ, խոսելով ՏՏ ոլորտում խնդիրների մասին, փորձագետը նշեց, որ ուսուցման գործընթացին պետք է շատ ժամանակ տրամադրել։ Բացի այդ, նա համարում է, որ այդ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են տարբեր ուղղությունների որքան հնարավոր է շատ մասնագետներ, իսկ դրա համար համալսարանների տարածքում անհրաժեշտ է բացել համապատասխան ամբիոններ, ինչը, հաշվի առնելով ՏՏ ոլորտի հանրահայտությունը երիտասարդների շրջանում, կկարողանար նպաստել դիմորդների թվի, իսկ հետեւաբար, նաեւ գիտակրթական հաստատությունների եկամուտների աճին։ Սակայն, ինչպես նշեց նա, դրա համար բուհերին ի սկզբանե պետք է ծախսեր անել, քանի որ այս ոլորտում մասնագետների ծառայություններն էժան չեն։ Ինչպես նաեւ, նրա խոսքերով, ողջ աշխարհում զգացվում է նման կարգի մասնագետների լուրջ պահանջարկ։

Մեր զրուցակիցը, ճիշտ է, խոստովանեց, որ ծրագրավորման համապատասխան ամբիոններ արդեն կան, սակայն նշեց, որ ավելի լավ կլիներ, եթե ուսանողները ստանային ավելի խորացված կրթություն՝ հավելելով, որ, օրինակ, Ux desigin-ի ուղղությամբ ոչ մի համալսարանում չկա համապատասխան ամբիոն, թեեւ երիտասարդների հետաքրքրությունն այդ մասնագիտության հանդեպ տարեցտարի ավելանում է։

«Երկրորդ խնդիրն այն է, որ նույնիսկ եթե երիտասարդները գաղափարներ ունեն, նրանց բավական դժվար է ֆինանսավորում գտնել իրենց սթարթափներն ու գաղափարներն իրականացնելու համար։ Այդ բոլորը ստիպում են երիտասարդներին լքել իրենց երկիրը՝ որոնելով լավագույն գործը, հուսալով ինչ-որ կերպ իրականացնել իրենց երազանքը, դառնալ ֆինանսապես կայուն եւ անկախ։ Եվ նրանց այդ հարցում չի կարելի հանդիմանել։ Եթե մարդը չի կարողանում իր երկրում գտնել այն, ինչն իրեն պետք է, նա սկսում է մտածել, իսկ այնուհետեւ երրորդ երկրներում հնարավորություններ փնտրել։ Սակայն այդ ուղին, ցավոք, հեռու է հեշտ լինելուց։ Ահա, թե ինչու ես կուզեի, որ մեր տաղանդավոր եւ շատ հեռանկարային երիտասարդությունն իր երկրում աճելու հնարավորություն ունենար, ինչը կբխեր ոչ միայն նրանց, այլեւ ընդհանրապես պետության շահերից»,- ավարտեց Տորոզյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ