News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Նյու Մեքսիկոյի նահանգապետ Միշել Լուհան Գրիշեմը Twitter-ում տեսանյութ է տեղադրել՝ ի պատասխան Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի ծրագրի։

Շուտով տեսանյութը դարձել է վիրուսակիր, թեեւ այն արդեն նայել է ավելի քան 1 միլիոն 280 հազար մարդ։ Պաշտոնյայի թվիթը ավելի քան 3,4 հազար մեկնաբանություն, 7 հազար «շեյր» եւ 22 հազար «լայք» է հավաքել։

Տեսանյութում նահանգապետն ասում է պատերը քանդելու անհրաժեշտության մասին, որպեսզի փոփոխություններ լինեն։ Նա քանդում է բարակ պատերը՝ խոստանալով վերականգնել նահանգի ենթակառուցվածքը, ինչպես նաեւ հայտարարում է դպրոցներում եւ փոքր բիզնեսում ներդրումների անհրաժեշտության մասին։

«Ահա, թե ինչ եմ ես մտածում Թրամփի պատի մասին»,- ասում է Լուհամ Գրիշեմը՝ վերջին վայրկյաններին ուժեղ հարված հասցնելով ԱՄՆ նախագահի լուսանկարով պատին։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ուզում է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի միգրանտները չկարողանան երկիր թափանցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել